Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան

Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան

Ժամանակակից շատ կանայք ժամանակից շուտ են բախվում այնպիսի խնդրի հետ, ինչպիսին վաղ կլիմաքսն է: Անցյալում կանանց մոտ այն սկսվում էր 45 տարեկանից հետո, իսկ ներկայումս մինչև 40 տարեկաններն են հակված վաղ մենոպաուզային:

 

Պատճառների թվում են սթրեսը, կյանքի արագացված ու լարված ռիթմը և այլն: Ի՞նչ անել, որպեսզի յուրաքանչյուր տարիքում մնալ հմայիչ, ինքնավստահ և առողջ, անտեսելով վաղ սկսված մենոպաուզան:

 

Մենստրուացիայի դադարումը կամ ցիկլի խանգարումները, հորմոնային խափանումները և դրա հետ կապված տրամադրության տատանումները, անքնությունը սովորաբար 45-50 տարեկան կանանց համար լուրջ խնդիր են դառնում: Եվ, ցավոք, այս տկարություններից բողոքում են նաև շատ երիտասարդ կանայք, ում դեռ 35 տարիքն էլ չի լրացել: Փորձենք պարզել, թե ինչու՞ է այն վաղ սկսվում և ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում:

 

Վաղ սկսվող մենոպաուզայի պատճառները

 

  • Ժառանգականությունը և անցկացրած ծանր հիվանդությունները, հատկապես, էնդոկրինային և գինեկոլոգիական բնույթի: Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե ձեր մայրիկի մոտ նախատեսված տարիքից շուտ է մենոպաուզան սկսվել, ապա ձեզ մոտ դրա հավանականությունը բարձր է: Իսկ լուրջ հիվանդությունները քայքայում են օրգանիզմի իմունիտետը և վաղաժամ սկսվող մենոպաուզան սկսում է ահազանգել:

  • Ծխելը, հատկապես, նրանց համար, ովքեր շատ  են ծխում: Իսկ ինչ էիք ուզում: Ինչքան շատ ու հաճախ է օրգանիզմը թունավորվում, այնքան շուտ է այն «թառամում»:

  • Սթրեսը (կենցաղային ծանր իրավիճակներ կամ մշտական լարվածություն), քրոնիկական հոգնածության համախտանիշ, ոչ ճիշտ սնունդ կամ խիստ սննդակարգերի մշտական պահպանում:

 

Ռիսկի գործոնները

 

Կարևոր է հիշել. եթե ձեզ մոտ ժամանակից շուտ է մենոպաուզան սկսվել, ուրեմն հարկ է սեփական առողջությամբ ինչքան հնարավոր է շուտ զբաղվել: Օրգանիզմում  արտադրվող կանացի հորմոնները պաշտպանում են սիրտը, պահպանում անոթների առաձգականությունը: Մենստրուացիայի դադարումից հետո հորմոններ այլևս չեն արտադրվում և կանանց մոտ սրտամկանի ինֆարկտի ռիսկը մեծանում է մի քանի անգամ:

 

Բայց սա դեռ ամենը չէ: Հորմոնների անբավարարության պատճառով ոսկրերն ավելի փխրուն են դառնում, ինչի հետևանքով մեծանում է կոտրվածքներ ստանալու ռիսկը: Այնպիսի բուժգործողություն, ինչպիսին դենսիտոմետրիան է (ոսկրային հյուսվածքի խտության չափումը) և կալցիում պարունակող պատրաստուկների պարբերաբար ընդունումն էականորեն նվազեցնում են այդ ռիսկը:

 

Մենոպաուզայի ժամանակահատվածում հորմոնների անբավարարությունը կարող են հանգեցնել ուռուցքների առաջացման: Դրա համար կանանց համար մենոպաուզայի շրջանում անհրաժեշտ է  պարբերաբար մամոգրաֆիայի անցկացումը (տարեկան մեկ-երկու անգամ):

 

Ի՞նչ անել

 

Անհրաժեշտ է տարին 2-3 անգամ այցելել գինեկոլոգին, ով կնշանակի փոխարինող հորմոնաթերապիա: Ճիշտ ընտրված թերապիան կմեղմի վաղ սկսված մենոպաուզայի տհաճ և հիվանդագին ախտանիշները: Բացի այդ, ներկայումս  կա պատրաստուկների մեծ ընտրություն, հատկապես,  բուսական հիմքով, որոնք օրգանիզմի վրա ավելի լավ են ազդում:

Հարկ է արյան հետազոտություն հանձնել հորմոնային պատկերի, ուռուցքաբբջաբանական ճիշտ ախտորոշման համար,  հետևել էնդոկրինոլոգի, մամոլոգի և ուռուցքաբանի հանձնարարականներին:

 

Զբաղվել չափավոր ֆիզիկական ծանիաբեռնվածությամբ, իսկ սննդի օրակագրում նախապատվությունը հարկ է տալ բանջարեղենին, հատիկավորներին, կաթնաթթվային մթերքին: Ավելի շատ մրգեր օգտագործել: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ